Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արծվիկ Մինասյանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Արծվիկ Մինասյանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
12.05.2018 | 17:56

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը դաշնակցության քվոտայով կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` փոխարինելով Սուրեն Կարայանին:

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ